Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելգիայի թագավոր Ֆիլիպը հետաձգել է վարչապետ Բարտ Դե Վևերի կառավարության հրաժարականի հարցի վերաբերյալ որոշումը՝ բյուջետային բանակցությունների ձախողումից հետո։ Նա մտադիր է խորհրդակցություններ անցկացնել իշխող կոալիցիայի կուսակցությունների ղեկավարների հետ։ Այս մասին երկուշաբթի հաղորդվել է թագավորական պալատի՝ X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

«Թագավորն ընդունել է Բարտ Դե Վևերին։ Վարչապետը բյուջետային բանակցությունների ձախողման կապակցությամբ առաջարկել է իր հրաժարականը։ Թագավորը հետաձգել է որոշման կայացումը և վաղվանից խորհրդակցություններ կանցկացնի իշխող մեծամասնության կուսակցությունների նախագահների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Բարտ դե Վևերը թագավորին էր ներկայացրել իր հրաժարականը՝ թագավորության 2027 թվականի բյուջեի շուրջ կոալիցիոն բանակցությունների ձախողումից հետո։

70