Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ պետքարտուղար և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն Դոնալդ Թրամփի համար փաստաթուղթ է պատրաստել, որում ներկայացրել է Nvidia-ի ղեկավարի կապը մի կնոջ հետ, որին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են Չինաստանի հետախուզության օգտին աշխատելու մեջ։

Պարբերականի տվյալներով՝ Ռուբիոն օգտագործել է զեկույցը՝ դրա եզրակացությունները ներկայացնելով ավելի կտրուկ ձևակերպումներով։ Տեղեկության արտահոսքից հետո լրատվամիջոցներում սկանդալ է սկսվել, որն ավարտվել է Հուանգի՝ նոյեմբերի 12-ին հրաժարական տալով։

Հուանգը խոստովանել է, որ արտամուսնական կապ է ունեցել Nvidia-ի հաճախորդ ընկերություններից մեկի ղեկավարի հետ, և ներողություն է խնդրել։ Միևնույն ժամանակ, ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են այդ կնոջը Չինաստանի հետախուզության հետ կապեր ունենալու մեջ։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են նաև Հուանգի՝ մեկ այլ ենթակայի հետ կապի մասին, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը քննարկել է նրա պաշտոնավարման հարցը։

The Washington Post-ը նշում է, որ Հուանգի հրաժարականը լուրջ հաղթանակ է դարձել Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության խստացման կողմնակիցների համար։

Ավելի վաղ Nvidia-ի ղեկավարը, Թրամփի հետ ունեցած սերտ հարաբերությունների շնորհիվ, հասել էր նրան, որ թույլատրվի Չինաստան արտահանել արհեստական բանականության որոշ առաջադեմ չիպեր՝ չնայած ԱՄՆ ազգային անվտանգության կառույցների ներկայացուցիչների առարկություններին։

«Նրանք ցանկանում էին ոչնչացնել Ջենսենի ազդեցությունը նախագահի վրա», - պարբերականին ասել է ամերիկացի նախկին պաշտոնյան։

Այժմ ԱՄՆ Կոնգրեսում մտադիր են առաջ մղել Չինաստան հզոր արհեստական բանականության չիպերի, դրանց արտադրության սարքավորումների և արտահանման վերահսկողությունը շրջանցելու համար օգտագործվող տեխնոլոգիաների մատակարարումների նոր սահմանափակումներ։

Հուանգի հրաժարականից հետո Թրամփը նրան անվանել է «լեգենդ» և հայտարարել, որ նա «ֆանտաստիկ աշխատանք է կատարել»։

Nvidia-ն և Սպիտակ տունը լրագրողների մեկնաբանության հարցումներին չեն պատասխանել։ 

339