Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հարգելի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 24.10.2023 թվականից դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել իմ ներդրումն ունենալ ի բարօրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծավալվող բազմաբնույթ աշխատանքներին: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ և ուժերիս ներածին չափով փորձել եմ կատարել առավելագույնը, ինչ խոսք, դեռ շատ անելիքներ կան:

Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, Երևանի նորընտիր քաղաքապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյանին՝ նման պատասխնատու աշխատանք վստահելու և արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ եմ նաև վարչական շրջանի աշխատակազմից, ինձ հետ համագործակցած բոլոր գործընկերներիցս՝ ինձ սատարելու համար։

Այսուհետ կգործեմ որպես Երևան քաղաքի ավագանու անդամ և կշարունակեմ աշխատանքս՝ ի բարօրրություն Երևանի և երևանցիների։

Ձեզ եմ ներկայացնում իմ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը։

  •  Ասֆալտապատում

-Ասֆալտապատում ՝ վարչական շրջանի ծրագրով 21332,7 քմ, քաղաքային ծրագրով 2400 քմ։

-Ասֆալտի քերուկով ճանապարհների մշակում 8 փողոցներում

  •  Եզրաքարերի փոխարինում և նոր տեղադրում 1000 մ
  •  Մայթերի կառուցում

-Կուրղինյան փողոց մայթի կառուցում՝ 345 քմ

-Հաղթանակ թաղամաս մայթի կառուցում՝ 665 գծ, 2053 քմ ասֆալտապատում

-Միքայելյան փողոց մայթի կառուցում՝ 82 քմ

-Տիչինայի փողոց մայթի կաուցում՝ 15 քմ

-Անդրանիկ 120 փողոց մայթի կառուցում՝ 48 քմ

  •  Բակերի հիմնանորոգում

-Շերամի փ. 105 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Իսակովի պող. 26 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Օհանովի փողոցից դեպի Մալաթիա փ.հ. 94/4 և 94/6 տներ տանող անցուղու աստիճանների վերակառուցում

-Անդրանիկի փ.հ. 54 շենքի բակ -Շերամի փ.հ. 113 շենքի բակ

-Լենինգրադյան փ.հհ. 31/1,31/2,31/3 շենքերի բակ /ընթացքի մեջ է/

-Հ. 86 մանկապարտեզի բակի բարեկարգում /ընթացքի մեջ է/ -Բաբաջանյան փ.հ. 22 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Անդրանիկ փ.հ. 100 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Բաբաջանյան փ.հ. 127 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Րաֆֆու փ.հ. 59,61 և 69 շենքերի բակ

-Սվաճյան փ.հ.52 շենքի բակ

-Րաֆֆու փ.հ. 103 շենքի բակ /ընթացքի մեջ է/

  •  Ֆուտբոլի դաշտի կառուցում

-Անդրանիկի փ.հ. 34 շենքի բակում ֆուտբոլի դաշտի վերակառուցում

-Ա-3 թաղամասում հ.179 դպրոցի մարզադաշտի վերակառուցում

-Տիչինա փ. 2-րդ նրբ. հ. 121 դպրոցի բակում տիպային ֆուտբոլի դաշտի վերակառուցում

-Հ. 152 դպրոցի տարածքում ֆուտբոլի դաշտի կառուցում

-Իսակովի պող.հհ. 52/2,52/3 շենքերի դիմաց գտնվող տիպային ֆուտբոլի դաշտի կառուցում /ընթացքի մեջ է/

  •  Ֆուտբոլի դաշտի խոտոծածկ

-Շերամի փողոց 67, 69, 71 շենքերի բակ՝ 546 քմ

-Անդրանիկի 26, 28 շենքերի բակ՝ 507,06 քմ

-Րաֆֆու 61,69, շենքերի բակ՝ 552,025 քմ

-Անդրանիկ 117 շենքի բակ՝ 367,82 քմ

-Իսակով պողոտա 44, 44/3 շենքերի բակ՝364,9, 373 քմ

-Իսակով պողոտա 50/1, 50/2 շենքերի բակ՝ 358,37 քմ

-Մայրության այգոմ գնվող ֆուտբոլի դաշտ՝ 452,76քմ

-Շերամի 95, 97 շենքերի բակ՝609,3 քմ

-Շերամի 107, 109 շենքերի բակ՝385,6 քմ

-Րաֆֆու 75, 77 շենքերի բակ՝ 360,3 քմ

-Րաֆֆու 55, 57 շենքերի բակ՝ 547,5քմ

  •  Լուսավորություն 100 արևային լուսատուներ
  • Բազմաբնակարան շենքեր

-Վերանորոգվել է 5 շքամուտք

-Ընթացքի մեջ է 10 շքամուտք

  •  Փոխվել է 108 վերելակ
  •  53 հասցեներում վերանորոգվել են հարթ տանիքներ՝ 9576.2 ք.մ
  •  Վարչական շրջանի /նաև հրատապով/ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հետ համատեղ իրականացվել են կոյուղագծի կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ

-Բաբաջանյան 26/4, 26/6

-Կուրղինյան 1

-Օհանովի 2

  •  Դիտահորի կափարիչի փոխարինման աշխատանքներ

-Տիչինա փողոց 2 հատ

-Անդրանիկի փողոց 1 հատ

-Բաբաջանյան 1 հատ

  • Բոլոր մանկապարտեզներին՝ բատուտներ, տրամաբանական և դիդակտիկ խաղալիքներ
  •  Գործող մանկապարտեզներին տրված գույք
  •  Աշխատանքային կենտրոններ – 3 հատ
  •  Գրասեղան - 44 հատ
  •  Պահարան-չորանոց – 9 հատ
  •  Խմբասենյակների խոհանոցների սեղան – 11 հատ
  •  Մանկական զգեստապահարան – 6 հատ
  •  Մարմնամարզական նստարաններ – 10 հատ
  •  Մանկական սեղան – 248 հատ
  •  Մանկական աթոռ – 150 հատ
  •  Երկհարկանի մահճակալ - 15 հատ
  •  Եռահարկ մահճակալ – 10 հատ
  •  Լվացքի մեքենա – 2 հատ
  •  Շահագործման է հանձնվել հ82 մանկապարտեզը
  •  Մշակութային միջոցառումներ
  •  Հայոց բանակի օր
  •  Տեառնընդառաջ
  •  Գրքի տոն
  •  Բուն Բարեկենդանի տոն
  •  Կանանց միջազգային օր
  •  Մայրության և գեղեցկության օր
  •  Սուրբ Հարության տոն
  •  Հայրենական Մեծ պատերազմի 78-ամյակ
  •  Երկրապահի օր
  •  Ընտանիքի միջազգային օր

 Վերջին զանգ

 Հանրապետության տոն

  •  Բակային ժամանցային միջոցառումներ
  •  Մարզաառողջարարական ճամբար
  •  Սահմանադրության օր, պետական խորհրդանիշների օր
  •  Վարդավառ
  •  Խաղողօրհնության օր
  •  Գիտելիքի օր
  •  Մանկավարժի օր
  •  Սպորտային միջոցառումներ
  •  Շախմատի օլիմպիադա
  •  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7-12-րդ դասարանների աշակերտների սպարակիադա
  •  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բասկետբոլի բաց առաջնություն
  •  Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզամշակութային միջոցառում
  •  Երևանցի տարեցների մրցույթ
  •  Թիմային խճուղավազք դպրոցների միջև <<Վարչապետի գավաթ>>
  •  Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասար-դության հանրապետական ռազմամարզական խաղեր
  •  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն
  •  Ստացվել է գրություններ, դիմումներ և թեժ գծեր թվով 1600 հատ, որոնց տրվել են համապատասխան պատասխաններ, տեղեկատվություններ:
  •  Աշխատանքներ է տարվել ստացված թեժ գծերին և գրություններին համապատասխան ընթացք ապահովելու համար:
  •  Կատարվել է ամենօրյա աշխատանքներ ոչ սահմանված տեղում առևտուրը բացառելու ուղղությամբ:
  •  Վարչական շրջանի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել են հսկողությաններ թվով 57 օբյեկտներում, որի արդյունքում կազմվել է թվով 5 արձանագրություն և 52 հատ տեղեկանքներ՝ խախտում չլինելու վերաբերյալ, ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու համար՝ 50 հատ, առանց թույլտվության գործունեություն իրականացնելու համար՝ 9 հատ արձանագրություն:
  •  Ստացված թեժ գծերի և բողոքների, բաժնի կողմից կատարած դիտարկումների հիման վրա կանոնակարգել եմ վարչական շրջանի տարածքում թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքները:
  •  Կազմակերպվել է ընդհանուր շինարարական աշխատանքներ-10 ընտանիքում
  •  «Ընտանիքի միջազգային օր» մայիսի 15-ին էքսկուրսիա դեպի Խոր վիրապի վանք՝ ճարտարապետական հուշարձան, այնուհետև Նորավանք վանական համալիր -50անձ
  •  էքսկուրսիա դեպի Գառնի Գեղարդ - 50 երեխա
  •  Տարեցների համար կազմակերպվել է էքսկուրսիա Սաղմոսավանք, որից հետո ներկայացման դիտում
  •  Ստանիսլավսկու անվան թատրոնում - 50տարեց
  •  Հայաստանի անկախության տոնին ընդառաջ սեպտեմբերի 21-ին լողավազան հաճախելու աբոնեմենտ է տրամադրվել - 60երեխայի
  •  Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է թատերական ներկայացման դիտում, սրբիչների հավաքածուի տրամադրում-50 տարեցի
  •  Սոցիալական աջակցության պնատակով վարչական շրջանում բնակվող 290 ընտանիք ստացել է պարենային և հիգիենայի փաթեթներ, հագուստ և կոշիկ 9 ընտանիք և 400 երեխա
  •  Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայրի դահլիճում, կազմակերպվել է մանկական թատերական ներկայացում՝ նախատեսված մինչև 12 տարեկան 200 երեխաների դիտման համար: Վերջում տրամադրվել են նվերներ՝ մանկակական զարգացնող խաղեր և ուսուցանող, պատկերազարդ գրքեր։
  •  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական կարիքների գնահատման արդյունքում հայտնաբերված սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում։ Բազմազավակ, պատերազմից տուժած, ծնողազուրկ, և ԿԴԻՀ ընտանիքներինն տրամադրվել է գույք և տեխնիկա 91 ընտանիքի
  •  Պատերազմից տուժած, բազմազավակ, հաշմանդամ երեխա ունեցող, միածնող այլ խմբերին պատկանող ընտանիքների երեխաներին աջակցության ծրագրերի իրականացում՝ /պայուսակ լրակազմով/-200 երեխա
  •  Էքսկուրսիա կենդանաբանական այգի, հյուրասիրություն, սպորտային հագուստի տրամադրում յուրաքանչյուր երեխային: 50անձ
  •  Կազմակերպվել է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների անդամի 7 անձի հարազատ չունեցող 5 անձի հողարկավորություն
  •  Ընդամենը եկամուտներ – 2453746.7
  •  Հարկեր և տուրքեր – 2108715.5
  •  Որից՝ 1․1․ Գույքային հարկեր անշարժ գույքից – 797114.2
  •  Որից՝ ա. Շենք շինություն գույքահարկ/ - 11064.6
  •  բ. Հողի հարկ – 2187.0
  •  գ. Անշարժ գույքի հարկ – 783862.6
  •  1.2. Գույքային հարկեր այլ գույքից /փոխադրամիջոց/ - 922275.9
  •  1.3. Տեղական տուրքեր – 389325.3
  •  Այլ եկամուտներ – 345031.2
  •  Որից՝ Աղբահանության վճար – 286533.4
  •  Կատարողական 01․01․2023 – 19.10․2023 -ի համար 87.9 %
  •  Հավաքագրման տոկոսային հարաբերակցությամբ`
  •  01.01.2023 – 31.01.2023 (9-րդ հորիզոնական)
  •  01.01.2023 – 28.02.2023 (9-րդ հորիզոնական)
  •  01.01.2023 – 31.03.2023 (5-րդ հորիզոնական)
  •  01.01.2023 – 30.04.2023 (3-րդ հորիզոնական)
  •  01.01.2023 – 31.05.2023 (3-րդ հորիզոնական)
  •  01.01.2023 – 30.06.2023 (4-րդ հորիզոնական)
  •  01.01.2023 – 31.07.2023 (1-ին հորիզոնական)
  •  01.01.2023 – 31.08.2023 (1-ին հորիզոնական)
  •  01.01.2023 – 30.09.2023 (1-ին հորիզոնական)
  •  01.01.2023 – 19.10.2023 (2-րդ հորիզոնական):

784