Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը կրկին պնդել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել, սակայն մանրամասներ չի հայտնել։
«Ես երեկ ստացա մահվան ամենադաժան սպառնալիքները. ես ստացա հստակ և միանշանակ ուղերձ, որ ինձ կհեռացնեն»,- ասել է նա TV Pink-ի եթերում։
Վուչիչը նաև մեկնաբանել է իր մոտալուտ ձերբակալության և հնարավոր քրեական հետապնդման մասին լուրերը։
«Իմ դեմ որևէ գործ չկա։ Ես նրանց համար մղձավանջ եմ նաև ճաղերի հետևում։ Ինձ համար դա ծիծաղելի է. նախագահը ոչինչ չի ստորագրում փողի վերաբերյալ։ Ինչո՞ւ ինձ կալանավորել։ Նրանք կարծում էին, որ ես կփախչեմ»,- հավելել է պետության նախկին ղեկավարը։

63