Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց, բախվել են «Toyota Land Cruiser Prado», «Mercedes», 2 «Nissan Rogue» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ վթարը տեղի է ունեցել նաև վրաերթ և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է, իսկ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։

43