Նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի՝ 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

23 Նոյեմբեր, 2026 15:17
41