Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Ազգային ժողովում գործընկերոջս՝ Ռոման Համբարձումյանի հետ, հանդիպեցինք Հունաստանի «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր-Հովհաննիսյանի հետ։

Զրուցեցինք Հունաստանի հայ համայնքի գործունեության, կենտրոնի իրականացրած ծրագրերի, հայապահպանությանն ուղղված աշխատանքների և համայնքի առջև ծառացած խնդիրների մասին։

Խոսեցինք նաև Հայաստանի հետ կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների և հետագա համագործակցության հնարավորությունների մասին։

Կարևոր է մշտական կապ պահպանել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, լսել նրանց մտահոգություններն ու հնարավորության սահմաններում աջակցել նրանց նախաձեռնություններին։

78