Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը խոստովանել է, որ չի կարողացել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հասցնել նվերը՝ «Հնդկաստանի դարպասներ» հաղթական կամարի շոկոլադե կրկնօրինակը. այն ճանապարհին հալվել է շոգի պատճառով։

Այս մասին Դե Վևերը հայտնել է Դելիում Մոդիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ուր նա ժամանել էր Բելգիայի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների պատվիրակության գլխավորությամբ։

«Ես ցանկանում էի վարչապետ Մոդիին բերել պատշաճ նվեր՝ «Հնդկաստանի դարպասներ» հուշարձանի կրկնօրինակը՝ պատրաստված լավագույն բելգիական շոկոլադից։ Սակայն ի տարբերություն իրական կամարի, որը կանգուն է մնացել գրեթե հարյուր տարի, շոկոլադե տարբերակը նույնիսկ չդիմացավ դեպի Հնդկաստան ճանապարհորդությանը։ Շոկոլադը հոյակապ է դիվանագիտության համար, բայց այնքան էլ հոյակապ չէ դիվանագիտական ուղևորությունների համար։ Բայց մի՛ անհանգստացեք, մենք Բելգիայում ունենք ևս մեկ կրկնօրինակ, և այսպես թե այնպես, ես ճանապարհ կգտնեմ այն Հնդկաստան հասցնելու համար»,- ասել է նա։

 

73