Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ը Հնդկաստանից չի պահանջում կրճատել ռուսական հում նավթի գնումները։ Այս մասին հայտարարել է Հարավասիական հանրապետության նավթի և բնական գազի նախարար Հարդիփ Սինգհ Պուրին։

«Հնդկաստանը ԱՄՆ-ի կողմից ճնշման չի ենթարկվում՝ ռուսական նավթի ներմուծումը կրճատելու նպատակով։ Ինձ նման բանի մասին ոչինչ հայտնի չէ», — ասել է նախարարը՝ պատասխանելով The Economic Times պարբերականի հարցին, թե արդյոք Հնդկաստանի վրա ճնշում գործադրվել է՝ ռուսական նավթի ներմուծումը կրճատելու նպատակով։

Պուրին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ռուսական էներգակիրների արտահանման նկատմամբ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը՝ Հնդկաստանին ազատելով 100 տոկոսանոց մաքսատուրքերի հնարավոր սահմանումից։

89