Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան շնորհակալ է Բաքվին և Երևանին՝ նացիզմի հերոսացման դեմ Ռուսաստանի կողմից ամեն տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացվող բանաձևին աջակցելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա նշել է, որ Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև հետխորհրդային տարածքի այլ պետությունների միջև հարաբերությունները ունեն ամուր պատմական հիմք։
Դիվանագետը շեշտել է, որ առանձնահատուկ նշանակություն ունի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։
«Մենք խորապես գնահատում ենք այն փաստը, որ Հարավային Կովկասում հիշում և մեծարում են մարտիկների սխրանքները՝ դրանք դիտարկելով որպես անձնական և ազգային պատմության անբաժանելի մաս։
Երախտապարտ ենք Բաքվին և Երևանին՝ նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ռուսական բանաձևին աջակցելու համար, որն ամեն տարի ներկայացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային»,- ասել է Կալուգինը։