Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի աջակցությամբ 2020–2022 թվականներին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված հիմքերն այսօր էլ արդիական են, «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ռուսական կողմի աջակցությամբ 2020–2022 թվականներին ձեռք բերված բոլոր մշակումները այսօր էլ արդիական են»,- ասել է Կալուգինը։
Դիվանագետը նշել է, որ այս իրավիճակում կարևոր է ապահովել խաղաղ գործընթացի անշրջելիությունը կշռադատված որոշումների և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով։
«Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը ի սկզբանե նախատեսված էր հենց նման բարդ մարտահրավերները լուծելու համար՝ խուսափելով որևէ կողմի շահերին վնաս հասցնելուց և գտնելով փոխադարձ ընդունելի փոխզիջումներ»,- ընդգծել է վարչության պետը։