Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Համագործակցության 35-ամյակի առթիվ  հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ին՝ խոսելով, թե ինչպես է փոխվել միավորումը, ինչ ձեռբերումներ ունի և ինչ է իրենից ներկայացնում «ԱՊՀ+» նոր ձևաչափը։

Հարցազրույցի ընթացքում Լեբեդևը կարևորել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում՝ նշելով, որ անցյալ տարում այս տարածաշրջանում կարգավորումը նույնպես կարևոր իրադարձություն էր։

«Այն, որ 2020 թվականի նոյեմբերին ավարտվեց Ղարաբաղյան հակամարտությունը, նույնպես մեծ ձեռքբերում էր։ Հիմա ես հաճույքով հետևում եմ, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր հանդիպման ժամանակ առանձնանում, պայմանավորվում և ժպտում։ Երկու առաջնորդների հայտարարություններն այն մասին, որ պատերազմն ավարտված է, չեն կարող չուրախացնել»,- նշել է նա։

Լեբեդևը շեշտել է, որ դեռևս որոշ հարցեր լուծվում են, կարգավորվում են սահմանային խնդիրները, սակայն, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում խաղաղ կյանք է հաստատվել, որը հանգեցրել է հսկայական փոփոխությունների։

«Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղ կարգավորմամբ, և այստեղ մեծ դեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերյան հանդիպումները Մոսկվայում և խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ստորագրումը։ Այս ամենը, իհարկե, չի կարող չուրախացնել։

Եվ ահա, համատեղ գոյակցության 35 տարիների արդյունքներով, մենք գտնվում ենք, ես դա մեծ հաճույքով եմ ասում, խաղաղության մեջ»,- եզրափակել է գլխավոր քարտուղարը։

312