Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալն ավելացնելու համար։

Այս մասին այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին։

«Խաղաղությունն ընտրություն է, որը ճանապարհ է բացում նոր ներդրումների համար։ Մեզ անհրաժեշտ են երկրներ, որոնք աշխարհի այս հատվածում, բարդ պայմաններում, գործում են հանուն խաղաղության»,- ընդգծել է Տայանին։

Իտալիայի նախարարը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղություններին։

 

46