Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան այս պահին կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Աբու Դաբիում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք առայժմ հաշվարկում ենք Աբու Դաբիում, սակայն կարող են լինել նաև այլ տարբերակներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ բանակցությունների նոր փուլը կկայանա մոտ ապագայում։

Նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների եռակողմ բանակցությունները։ Դրանց արդյունքներով նոյեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

43