Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրեմլը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է, որ նախապատրաստվում է զրույց Պուտինի, Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի միջև։
Ավելի վաղ Bloomberg-ը գրել է, որ Պուտինը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը կարող է արդեն երեքշաբթի օրը հեռախոսազրույցներ ունենալ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ։
Քննարկման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության համաձայնագիրը։
Սա կարող է դառնալ Պուտինի առաջին անմիջական շփումը Կիևին աջակցող եվրոպացի առաջնորդների հետ՝ անցյալ տարվա հուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած զրույցից հետո։