Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը բնութագրել է որպես բովանդակալից և մասնագիտական։ Այս մասին նա հայտարարել է NRK նորվեգական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Իմ տպավորությունն այն է, որ Մոսկվան ջանասիրաբար նախապատրաստվում է Աբու Դաբիում կայանալիք հանդիպմանը»,- նշել է նա։ 

Երեքշաբթի Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը  հաստատել է նույն օրը Պուտինի՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ ունեցած հեռախոսազրույցի փաստը։

Ֆինլանդիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ստուբն ու Ստյորեն Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել են իրենց երկրները, այլ ոչ թե Եվրոպան՝ որպես ամբողջություն։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը գնահատել է Ուկրաինայում հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ հիշեցնելով դրա սկզբնական պատճառների մասին։

60