Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի դրսևորում հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք։

Կրեմլի ներկայացուցիչն այս մասին ասել է՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ընտրի։

Ըստ Պեսկովի՝ հակամարտության ավարտը պահանջում է, որ Զելենսկին բարդ և ճակատագրական որոշումներ կայացնի, սակայն նա ներկայումս պատրաստ չէ ստանձնել նման պատասխանատվություն։

«Կա՛մ Զելենսկին ստանձնում է նման պատասխանատվություն և դրսևորում նման քաղաքական կամք, կա՛մ՝ ոչ։ Առայժմ նա դա չի անում»,- ընդգծել է Պեսկովը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ժամանակն է, որ Ուկրաինան փոխի իր նախագահին․ նա հավելել էր, որ Ուկրաինային խորհուրդ կտար գտնել «գործարք կնքելու ունակ նոր առաջնորդի», քանի որ «նա (Վլադիմիր Զելենսկին) կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի անում»։

53