Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունից նշել են, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեն։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,– նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս գործընթացների ճանապարհային քարտեզները ներառված են 2020–2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարություններում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին միավորող «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը զգալի ներուժ ունի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։ Նա երկկողմ հանդիպում կունենա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը կքննարկեն նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։