Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն: Այս մասին հայտնել է  համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին:

«Բաքվի Սլավոնական համալսարանի գիտական խորհրդի որոշման հիման վրա հայերենի դասավանդումը նախատեսված է հետագա տարիներին»,- նշել է Հուսեյնզադեն:

Նշենք, որ ԲՍՀ-ի ռեկտոր Անար Նագիևը անցյալ տարի արված իր հայտարարության մեջ տեղեկացրել էր, որ 2026–2027 ուսումնական տարվանից համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։

Ներկայում հայերենը դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։

69