ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առնվազն 15 մարդ է զոհվել, 81-ը՝ վիրավորվել, ԱՄՆ-ի 11 նահանգում հանգստյան օրերին Հելոուինի ժամանակ հրազենային միջադեպերից՝ հայտնել է USA Today-ը:
Ամենավատ իրավիճակը Դալասում է, որտեղ երեք կրակոցներից զոհվել է չորս մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։ Հրազենի կիրառում է արձանագրվել նաև Ալաբամայում, Դելավերում, Իլինոյսում, Ինդիանայում, Արկանզասում, Կալիֆոռնիայում, Միչիգանում, Կոլորադոյում, Ֆլորիդայում և Միսիսիպիում։
Կրակոցների հետ կապված շատ դեպքեր են տեղի ունեցել Հելոուինի տոնակատարության վայրերի, ուսանողական ավանների և գիշերային ակումբների մոտակայքում: Սակայն հանգստյան օրերին արձանագրված մի շարք միջադեպեր էլ բոլորովին կապ չունեն ԱՄՆ-ում տարածված այս տոնի հետ։
02 Նոյեմբեր, 2026 18:46
85
Ընտրություններից հետո Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը․ The Atlantic
02 Նոյեմբեր, 2026 15:19
Եթե դեմոկրատները հաղթեն, ԱՄՆ-ն կդառնա միակուսակցական երկիր․ Մասկ
30 Հոկտեմբեր, 2026 14:17
Կատարի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ բանակցությունները շարունակելու համար
30 Հոկտեմբեր, 2026 12:22
Ինչպես է Եզրասի նշանակած Մոլդովայի հոգևոր հովիվը կանանց հետ «տժում» Հելոուինի տոնին․ տեսանյութ
09 Հունվար, 2026 20:52
Հելոուինի տոնակատարությունը Սեուլում ավարտվել է ողբերգությամբ, կան տասնյակ զոհեր
30 Հոկտեմբեր, 2022 01:57
Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել
20 Հունիս, 2026 11:30
Նյու Յորքի օդանավակայանի միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել
23 Մարտ, 2026 19:15
Զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի փեսան և հարսը
28 Փետրվար, 2026 23:18