
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 1-8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5459 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 205 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 227 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 235 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1153, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 15, վարելու ընթացքում ծխելու՝ 504, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 344, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 232 և 1968 այլ իրավախախտում։
127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 154-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 76-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 78-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։