
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ իշխանությունները խստացրել են օտարերկրացիներին ոչ ներգաղթային վիզաների, այդ թվում՝ B1/B2 տուրիստական վիզաների տրամադրման կանոնները: Համաձայն սեպտեմբերի 6-ին պետքարտուղարության հրապարակած հրամանագրի՝ դրանք ստանալու համար փաստաթղթերը ներկայացվելու են միայն քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում:
Մինչ այժմ հարցազրույց անցնել և այս տեսակի վիզա ստանալ հնարավոր էր ցանկացած երկրում: Արդեն նշանակված հարցազրույցների համար նախատեսված հանդիպումները մնում են ուժի մեջ:
Միևնույն ժամանակ, նման վիզաների տրամադրումը կասեցված 17 երկրի քաղաքացիների համար նշանակվել են որոշակի դեսպանատներ ու հյուպատոսություններ, որտեղ նրանք կարող են դիմումներ ներկայացնել: Այսպիսով, ռուսաստանցիները կկարողանան դա անել միայն Աստանայում և Վարշավայում գտնվող ԱՄՆ դեսպանատներում, Բելառուսի քաղաքացիները՝ Վարշավայում կամ Վիլնյուսում, իսկ ուկրաինացիները՝ Վարշավայում և Կրակովում:
Նոր կանոնները չեն տարածվում A, G, C-2, C-3, ՆԱՏՕ վիզաների, ցանկացած տեսակի դիվանագիտական և ծառայողական կամ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի համաձայնագրով ճանապարհորդության հետ կապված վիզաների վրա: Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ բացառություններ կարող են արվել հազվագյուտ դեպքերում՝ մարդասիրական, բժշկական կամ արտաքին քաղաքականության նկատառումներից ելնելով։