Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն ներկայումս այն դիրքորոշմանն է, որ ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումը բարդ խնդիր է, թեև այս հարցի շուրջ փոխադարձ երկխոսությունը շարունակվում է. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը

«Երբ մենք այցելեցինք Վաշինգտոն, օրակարգում էր պատժամիջոցների վերացման հարցը՝ մասնավորապես ընկերությունների մասով։ Նախկինում ԱՄՆ-ն որոշակիորեն մեղմացումներ էր կիրառել ռուսական նավթի հետ կապված պատժամիջոցների հարցում, սակայն դրանք գործում էին ամսական կտրվածքով։ Այս պահին ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումը բարդ է, բայց մենք նրանց հետ աշխատում ենք տարբեր ուղղություններով»,- ասել է նա։

Սեպտեմբերին ԱՄՆ-ն ակտիվացրեց Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, այցելեցին Մոսկվա և Կիև, որտեղ բանակցություններ վարեցին հակամարտության ավարտի հնարավոր ուղիների շուրջ։

53