Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աբու Դաբիում՝ ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրոուիի հետ։
Քննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանում էներգիայի կուտակիչ կայանների ներդրման ծրագրերում էմիրաթական կողմի մասնակցությունը։
Նախարարը կարևորել է ԱՄԷ-ի փորձի փոխանակումն ու ներդրումային ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Նախարար Ալ Մազրոուին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը։
Հանդիպման ավարտին նախարար Խուդաթյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ ոլորտի ծրագրերին տեղում ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու նպատակով։