Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատեր և մուլտիմիլիոնատեր Ադամ Ռոբինսոնը և նրա ընտանիքը զոհվել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բիզնես ինքնաթիռի կործանման հետևանքով. գրում է New York Post թերթը։

«Սարսափելի աղետի զոհ են դարձել 44-ամյա մուլտիմիլիոնատեր, տեխնոլոգիական ընկերության ղեկավար Ադամ Ռոբինսոնը, նրա կինը՝ Հելեն Շարփը, ինչպես նաև նրանց անչափահաս երեխաները՝ չորսամյա Էմման և երկամյա Չարլին»,- ասվում է հրապարակման մեջ՝ հղում անելով գործարարի եղբորը։

Learjet 60 ինքնաթիռը, որն Օսթինից ուղևորվում էր Բահամյան կղզիներ, նոյեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:50-ի սահմաններում, կործանվել է Փալմ Բիչ շրջանում։

Ինքնաթիռում եղել է ինը մարդ․ բոլորը մահացել են։

86