Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: 

«Մենք շատ հաճախ ենք ասում, որ և՛ ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումը, և՛ որևէ այլ ուղղությունով վարվող քաղաքականություն չի կարող հակասության մեջ դրվել մեր անմիջական հարևանների հետ։ Մենք չենք կարող մեզ պատկերացնել մեր հարևանության մեջ, մեր միջավայրի հետ հակադրության, ոչ ներդաշնակության մեջ։ Մենք մեր փորձով արդեն գիտենք, որ սա կործանարար է, եթե ավելի մեղմ ձևակերպենք, շահավետ չի և բարիք չի բերում ՀՀ-ին։ Նույն էլ ԵՄ-ի հետ մեր քաղաքականությունը։ Եվ, այո՛, լավ ա, որ չորս հարևաններից երկուսը թեկնածու և Մաքսային միություն են։ Սա շատ ավելի ներդաշնակ կդարձնի բոլոր էդ պրոցեսները»,- հայտարարել է նա:

87