Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
««ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում պատասխանեցի Euronews-ի հարցերին»։ Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին։ Մասնավորապես, գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին։

Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը, խոսել ԵՄ-ի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և զարգացումներին, խաղաղության ամրապնդմանը միտված քայլերին։

ՀՀ վարչապետը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, TRIPP նախագծի իրականացումն ու դրա արդյունքում ստեղծվելիք հնարավորությունները»,– նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։


