Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները Բնության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ նոյեմբերի 20-ին այցելեցին Մարմարաշեն։ Պարզվել է, որ ընկերության տնօրենը, չունենալով թույլտվություն, ձկնաբուծարանի համար դրենաժային համակարգով ընդերքից դուրս է մղում վայրկյանում 10-15 լիտր ջուր, ինչի պատճառով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Պարզվել է նաև, որ հողը գյուղատնտեսական նշանակության է։

Ընկերության տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են, ապօրինի ձկնաբուծարանը՝ կնիքվել։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

35