Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 13-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր զբաղվում է ապօրինի ձկնաբուծությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Տեղեկությունը ստուգելու համար նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները 33-ամյա երիտասարդի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան։ Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել և Հովտաշատ գյուղի բնակչին տեղափոխել են բաժին։

33-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

137