Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Աննագելդի Սապարովի հետ։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացումն ու խորացումը։ Քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր։

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Դավիթ Խուդաթյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Մամմետ Ակմամմեդովի և ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Բեգենչ Աննադուրդիևի հետ։

Հանդիպումների ընթացքում նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության հետագա զարգացումը՝ հաշվի առնելով երկու երկրների տարանցիկ ներուժը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման հնարավորությունները։

Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային տրանսպորտային ուղիների զարգացումը և շահագրգռված է ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանային կապակցվածության խթանման գործընթացներում։

Նախարարը կարևորել է նաև երկաթուղային ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները՝ ներառյալ ենթակառուցվածքների կառավարումը, թվայնացումը, շարժակազմի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը։

38