Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը մարզպետ Կարեն Սարգսյանի և Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։

«Առաջին կանգառը Սևան համայնքի Վարսեր բնակավայրում էր, որտեղ նախարարն այցելել է 3-րդ փողոց և ծանոթացել 1,54 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք արդեն ավարտված են։

Այնուհետև նախարարն այցելել է Ճամբարակ քաղաք, որտեղ դիտարկել է կենտրոնական փողոցի 1,461 կմ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։

Նախարարը եղել է նաև Դպրաբակ -Կալավան գնացող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակում և տեղում անձամբ հետևել է իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

69