Էվերեստի մերձակայքում բախվել է երկու ուղաթիռ․ կա զոհ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նեպալում՝ Էվերեստի մերձակայքում, ալպինիզմով զբաղվող զբոսաշրջիկների տեղափոխող երկու ուղղաթիռների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին, հղում անելով տեղի պաշտոնյաներին. հայտնում է Associated Press-ը։
Ուղղաթիռները բախվել են 4,2 կմ բարձրության վրա՝ Ֆերիչե գյուղի մոտ։
Զոհը Հնդկաստանի 47-ամյա քաղաքացի է։ Նոր Զելանդիայի քաղաքացի զբոսաշրջիկը վնասվածքներով տեղափոխվել է Կատմանդուի հիվանդանոց։
Վնասվածքներ է ստացել նաև ուղղաթիռներից մեկի օդաչուն՝ Նեպալի քաղաքացին։ Նրան բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։
Այս պահին հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է եղել ուղղաթիռներում։ Դրանք պետք է ուղևորներին տեղափոխեին բազային ճամբար, որը գտնվում է 5,3 կմ բարձրության վրա։
03 Նոյեմբեր, 2026 16:42
354
ԱՄՆ-ում գետից դուրս են բերվել ավիավթարի 19 զոհերի մարմինները
30 Հունվար, 2025 12:16
Ռուսաստանում մարտական ուսումնական ինքնաթիռ է կործանվել
10 Հոկտեմբեր, 2024 17:21
ՌԴ-ում կործանված ուղղաթիռի զոհերն են ոսկու ընկերության հայ տնօրենը և նրա օգնականը
17 Սեպտեմբեր, 2024 15:45
Վարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh
25 Նոյեմբեր, 2026 10:19
Արաբկիրի եկեղեցու հարևանությամբ վթար է եղել. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր
24 Նոյեմբեր, 2026 12:16
Վրաերթ-ավտովթար Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է
23 Նոյեմբեր, 2026 15:18