Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:25-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, բախվել են «Kia» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի տարածք՝ վնասելով լիցքավորման սարքերի մոտ տեղադրված սառնարանն ու վաճառքի ինքնասպասարկման սարքերը։

Ըստ տեղեկություններով՝ «Կիա»-ի վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, որը բախվել է բենզալցակայանի տարածքում տեղադրված սառնարանին ու վաճառքի ինքնասպասարկման սարքերին, ապա հետ ընթացել և բախվել Volkswagen-ին։

141