Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան մարդատար ինքնաթիռը երկու մասի է բաժանվել Վաշինգտոնի երկնքում ռազմական ուղղաթիռի հետ բախվելուց հետո։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Նախնական տվյալների համաձայն՝ Պոտոմակ գետից առնվազն 19 դի է դուրս բերվել Վաշինգտոնի մերձակայքում ինքնաթիռի և ուղղաթիռի օդային բախումից հետո։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն որևէ նշան չի նկատել, ըստ որի կարող է Վաշինգտոնում ավիավթարը հանցագործության կամ ահաբեկչության որակավորել։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչին։
Հաղորդվում է նաեւ, որ Ռոնալդ Ռեյգանի օդանավակայանի մերձակայքում մարդատար ինքնաթիռի հետ բախման պահին ուսումնամարզական թռիչք էր իրականացնում ամերիկյան բանակի Black Hawk ռազմական ուղղաթիռը։ Դեռևս պարզ չէ, թե դեպքից առաջ ուղղաթիռը կոնկրետ որտեղից է բարձրացել։
Ավիավթարը մեկնաբանել է նախագահ Թրամփը․ «Ուղղաթիռը երկար թռչում էր ուղիղ դեպի ինքնաթիռը։ Պարզ գիշեր էր, ինքնաթիռի լույսերը վառ էին, ինչո՞ւ ուղղաթիռը չբարձրացավ, չիջավ կամ չշրջվեց, ինչո՞ւ հսկիչ աշտարակը չասաց ուղղաթիռի անձնակազմին ինչ անել՝ փոխարենը հարցնելու՝ տեսե՞լ են արդյոք ինքնաթիռը։ «Սա վատ իրավիճակ է, որը պետք է կանխվեր։ Սա վատ է»։