Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 21-ին դանակահարություն է եղել ու կրակոցներ են հնչել Երևանում:

Ժամը 13:30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանակահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ և կա վիրավոր:

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ժամանել են մեծ թվով իրավապահներ:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտնաբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ոստիկանները պարզում են՝ արդյոք վիրավորը դանակահարության թե կրակոցի արդյունքում է տուժել:

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի, նաև դեպքի մասնակիցների ինքնությունը, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

107