Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԱՐՑ 1. Եթե հավաստագիրն իրացրել ենք 2024 թվականին և ունենք ձևավորված դրական մնացորդ, այժմ այն կարո՞ղ ենք ծախսել տան վերանորոգման համար։

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, անկախ հավաստագիրն իրացնելու ժամանակահատվածից՝ դրական մնացորդը կարող է օգտագործվել նաև տան վերանորոգման համար: Դրական մնացորդի չափի վերաբերյալ Էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել գործընկեր բանկ։ Վերանորոգման համար կարող եք ուղղել դրական մնացորդից մինչև 4 մլն դրամ, որն ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով կավելանա 800 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը։

ՀԱՐՑ 2. 2026 թվականին ծնվող երեխաները արդյոք կհամարվե՞ն ծրագրի շահառու։

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը ներկայացնի և հավաստագիրը ստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա շահառու կհամարվի նաև ընտանիքի՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխան։

ՀԱՐՑ 3. Արդյոք կարո՞ղ եմ օգտվել գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից, եթե հիփոթեքային վարկը ձևակերպվել է 2025 թվականին։

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել 2025 թ․ հուլիսի 1-ի դրությամբ ձևակերպած և ծրագրի պայմաններին բավարարող հիփոթեքային վարկ ստացած շահառուները։ 

ՀԱՐՑ 4. Եթե ունեմ գյուղատնտեսական նշանակության կամ բնակելի կառուցապատման հողամաս կամ կիսակառույց շինություն, կարո՞ղ եմ օգտվել ծրագրից և հավաստագրի շրջանակում նախատեսվող գումարով ձեռք բերել բնակարան կամ տուն կառուցել։

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ծրագրից կարող եք օգտվել, եթե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ՝ Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկին պատկանող սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժին) բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի մակերեսը Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չգերազանցի 12 քմ-ը։ Տվյալ պայմանը գերազանցելու դեպքում՝ ծրագրից օգտվել չեք կարող։

ՀԱՐՑ 5. Ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կարող եմ դիմել ծրագրի շրջանակում ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովին։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին դիմել կարող եք՝ գրություն ուղարկելով e-request.am հարթակի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ներկայացնել առձեռն դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)։ Անհրաժեշտ է հանձնաժողովի նախագահին գրավոր կարգով ներկայացնել դիմում-բողոք՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։

147