Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ինչպես նախկինում՝ այնպես էլ այսօր փորձում են օգտագործել ներքաղաքական խնդիրների համար։

Ընտրություններով անհնարին համարելով իշխանության գալը` ընդդիմությունը որպես «մսացու» օգտագործում է Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։

Առաջին հայացքից սոցիալական թվացող խնդիրը իրականում հեռահար քաղաքական նպատակներ է հետապնդում, ընդհուպ մինչև իշխանափոխություն։

Նույն կերպ նաև 2021 և 2023 թվականներին էին գործում՝ փորձելով հրապարակները լցնել բռնի տեղահանված ղարաբաղցիներով։

Շատ ավելի ուշագրավ է, որ իշխանափոխության պահանջ հնչցնողների մեծամասնությունը անգամ ՀՀ քաղաքացի չէ, իսկ շատերը հայտարարում են, որ երբեք չեն դառնա ՀՀ քաղաքացի»։

865