Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Գուստավ» ռեստորանի մենեջերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Տեղեկությունը Araratnews-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի կենտրոնում գտնվող «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել ռեստորանի կանանց զուգարանում։

79