Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպացի առաջնորդները, հավանաբար, ամեն ջանք կգործադրեն՝ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընդհանուր լեզու գտնելու նրանց փորձերը փակուղի են մտել։ Այս մասին ասվում է բրիտանական «Financial Times» թերթի սյունակագիր Գիդեոն Ռախմանի հոդվածում։
«Եվրոպայի՝ Ռուսաստանի նկատմամբ մոտեցման մեջ կարևոր տեղաշարժ է նկատվում. եվրոպական մայրաքաղաքներում գնալով ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, որ մայրցամաքի առաջնորդներն այլևս չեն կարող հանդուրժել մի իրավիճակ, երբ Պուտինի հետ երկխոսություն են վարում միայն ամերիկացիները»,- նշվում է հոդվածում։
Ըստ լրագրողի՝ հաղորդակցության ուղիներն արդեն բաց են, և ԵՄ-ի ու Ռուսաստանի ղեկավարությունների միջև շփումներ կարող են տեղի ունենալ՝ այն դեպքում, երբ Թրամփի հետ փոխըմբռնման հասնելու եվրոպացիների ջանքերը գնալով ավելի անարդյունավետ են դառնում։