Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է ավարտվել հենց հիմա, քանի որ Իսլամական Հանրապետությունը զրկվել է միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից։
«Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք, և չեն էլ ունենա։ Մեկն ասաց՝ Դուք կարող եք հենց հիմա հեռանալ։ Եվ դա ճիշտ է։ Մենք կարող ենք հենց հիմա հեռանալ։ Նրանք միջուկային զենք չեն ունենա»,- նշել է Թրամփը։
Նա ակնարկել է 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունը, երբ հարվածներ հասցվեցին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող օբյեկտներին։
Հարկ է նշել, որ ավելի վաղ Թրամփը ենթադրել էր, թե հակամարտությունը կարող է ավարտվել կա՛մ նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից առաջ, կա՛մ դրանից անմիջապես հետո։