Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին՝ ձեռնպահ մնալ իր երկրի վրա հնարավոր նոր հարձակումից՝ նշելով, որ նման քայլը կարող է հանգեցնել Թեհրանի պատասխան գործողության։

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շատ մոտ ապագայում որոշում կկայացնի Իրանի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ։

«Անցյալ անգամ, երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ։ Ուզո՞ւմ եք կրկին փորձել բախտներդ։ Խնդրեմ։ Բայց զգո՛ւյշ եղեք. մենք էլ ունենք մեր չավարտված գործերը»,- գրել է Արաղչին X-ի իր էջում։

61