Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Նախարարությունից հայտնում են՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Զրուցակիցները քննարկել են այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

150