Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի առողջապահական վերահսկողության մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հոկտեմբերի 8-ին հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին տեղեկությունները։

«Սոցիալական ցանցերում Իրուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակցուհու հետ շփված անձի մոտ հիվանդության երկրորդ դեպքի վերաբերյալ տարածված կեղծ տեղեկատվության կապակցությամբ «Ռոսպոտրեբնադզորը» հայտնում է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հինգշաբթի հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունից հայտնել են, որ մահացած աշխատակցի հետ շփում ունեցած բոլոր անձանց համար կանխարգելիչ միջոցառումների ամբողջ համալիրն ավարտվել է, և վտանգավոր ախտածին միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել։

119