Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաղը Տիգրան Ավինյանը հանդիպելու է մեր անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։

Հիշո՞ւմ եք՝ երկու ամիս առաջ, երբ «Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացվեց մեր հերոս Ալբերտի լուսանկարը՝ տարածքի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, ինչպիսի աղմուկ բարձրացրին տարբեր շրջանակներ՝ փորձելով շահարկել այս չափազանց զգայուն թեման։ Ընդ որում՝ առանց անգամ մտածելու, թե ինչ հույզեր ու ապրումներ կարող են ունենալ հերոսի ծնողներն ու հարազատները։

Ի տխրություն այդ շրջանակների՝ տեղեկացնեմ, որ վաղը Երևանի քաղաքապետը հանդիպելու է մեր հերոսի հոր հետ՝ քննարկելու և վերջնական համաձայնության բերելու Ալբերտի հիշատակին նվիրված անկյան ձևն ու տեսքը։ Տարածքի բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտված են։

Իսկ Գառնիկ Դանիելյանին խորհուրդ կտամ շարունակել Երևանի փողոցներում չափչփել ու, ինչպես ինքն է ասում, մերժել «Ալիևյան սահմանադրությունը»։ Իսկ պարապ ժամերին՝ չխոսել այնպիսի բաների մասին, որոնք գոյություն չունեն։

Որովհետև հերոսների հիշատակը շահարկման թեմա չէ։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը․

87