Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքմենստանում անցկացվող ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի շրջանակում առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՍԻԼ ինշուրանսի աշխատակից iSil ռոբոտը, որը ներկայացվել է հայկական տաղավարում։
iSil-ը հայկական տաղավարում դիմավորել է հյուրերին, շփվել այցելուների հետ և անգամ պարել՝ արժանանալով ներկաների ուշադրությանը։
Ռոբոտի մասնակցությունը միջոցառմանը ևս մեկ հնարավորություն է՝ միջազգային հարթակում ցուցադրելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու նորարարական լուծումները։
Հայկական տաղավարում iSil-ի ներկայությունը միջոցառմանը հաղորդել է առանձնահատուկ աշխուժություն՝ ցույց տալով, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են ոչ միայն գործնական խնդիրներ լուծել, այլև մարդկանց հետ անմիջական շփման և ժամանցի հետաքրքիր միջոց դառնալ։
Ռոբոտի մասնակցությունը նաև ընդգծում է Հայաստանի ձգտումը՝ միջազգային հարթակներում ներկայանալ ոչ միայն ավանդական արտադրանքով, այլև բարձր տեխնոլոգիական լուծումներով։
Տեսանյութն՝ այստեղ