Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Թեհրանի և Մուսկատի միջև ընթացող բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ տեղեկատվության փոխանակման գործընթացի մասին։
Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին գործերի նախարարը ռուսաստանցի իր պաշտոնակցին ներկայացրել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների ու պայմանավորվածությունների ներկա վիճակը, ինչպես նաև միջնորդների շարունակական ջանքերը՝ ուղղված դիվանագիտական գործընթացին վերադառնալու պայմանների և անհրաժեշտ պարամետրերի փոխանցմանը»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։