Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք բազմիցս ողջունել ենք՝ ինչպես նախագահի, այնպես էլ Արտաքին գործերի նախարարության մակարդակով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունել ենք նաև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կոնցեսիոն կառավարման իրավունք ունի և գործունեություն է ծավալում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շրջանակում։ Մեզ ծանոթ է ամբողջ ենթակառուցվածքը, և դրա տեխնոլոգիական սպասարկումն իրականացնում ենք մենք։

Ուստի առայժմ մեզ չեն դիմել՝ Դոնալդ Թրամփի անունը կրող տրանսպորտային երթուղու նախագծին մեր մասնակցության հարցով։ Սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են մեր հնարավորությունների և մասնակցելու պատրաստակամության մասին»,- նշել է նա՝ խոսելով TRIPP-ի մասին։

Լավրովը նաև խոսել է  «3+3» ձևաչափի մասին է, որն ընդգրկում է Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը, ինչպես նաև երեք խոշոր հարևաններին՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։

«Մենք մի քանի անգամ հանդիպումներ ենք անցկացրել, իսկ այժմ սպասում ենք, թե երբ Հայաստանը և Ադրբեջանը կհամաձայնեցնեն, թե ով է հյուրընկալելու արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը։ Ինչո՞ւ եմ հիշատակում այս ձևաչափը։ Որովհետև այն, ըստ էության, համապարփակ է։ Այն նվիրված չէ որևէ առանձին նախագծի, որը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանային ընդհանուր համատեքստից դուրս»,- եզրափակել է Լավրովը։

 

 

 

82