Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

94 տարեկանում մահացել է իտալացի կինոռեժիսոր Տինտո Բրասը։ Նրա մահվան մասին հայտնել է իտալական ANSA գործակալությունը՝ հղում անելով ռեժիսորի կնոջն ու երեխաներին։

Նշվում է, որ Բրասը մահացել է նոյեմբերի 4-ի առավոտյան Հռոմում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Հարազատները մտադիր են հուղարկավորության արարողությունն անցկացնել ընտանեկան նեղ շրջանակում։

Տինտո Բրասը ծնվել է 1933 թվականի մարտի 26-ին Միլանում։ Ավարտել է իրավաբանական քոլեջը, այնուհետև տեղափոխվել Փարիզ, որտեղ աշխատել է կինեմատոգրաֆիային նվիրված աշխարհի խոշորագույն արխիվներից մեկում՝ Cinematheque Française-ում։

Նրա հայտնի ֆիլմերից են «Կալիգուլա» (Caligula, 1979), «Կիտիի սրահը» (Salon Kitty, 1976), «Բանալի» (The Key / La chiave, 1983):

57