Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր «էներգետիկ զինադադարի» շուրջ շփումները շարունակվում են, թեև առայժմ որևէ նոր պայմանավորվածության մասին չի հայտարարվել։ Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում նախաձեռնության քննարկման հարցում փոփոխություններ չեն եղել։ Ռուսական կողմը շարունակում է բանակցությունները, սակայն արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ առայժմ չկան։

«Մենք երեկ քննարկել ենք ձեզ հետ այս թեման, և առայժմ ավելացնելու ոչինչ չունեմ երեկվա զրույցին։ Այդ հարցի շուրջ շփումները շարունակվում են»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Մոսկվան և Կիևը իբր պայմանավորվածություն են ձեռք բերել՝ դադարեցնելու էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ փոխադարձ հարվածները։ 

86