Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եթե ​​Ուկրաինան միանա Եվրոպական միությանը, ապա այն կյուրացնի Արևելյան Եվրոպայի երկրների համար նախատեսված ԵՄ բոլոր միջոցները. լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ուկրաինայի անդամակցությունը Եվրոպական միությանը կարող է հանգեցնել Արևելյան Եվրոպայի բոլոր երկրների համար նախատեսված ԵՄ օգնության լիակատար վերացմանը։ Սա տեխնիկական, ֆինանսական կողմն է։ Կան նաև բազմաթիվ այլ պատճառներ, որոնցից ամենակարևորը քաղաքականն է»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև համաձայնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այն տեսակետի հետ, ըստ որի՝ Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու համար կպահանջվի 15, կամ գուցե նույնիսկ 20 տարի։ «Հունգարիայի վարչապետի փաստարկները բավականին հիմնավոր են»,- նշել է Կոբախիձեն։

 

165